Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները

Լուրեր

20.10.2026 | 10:24
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
20.10.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ
20.10.2026 | 10:02
Ռոնալդուն 30 օրով հեռացվել է Պորտուգալիայի հավաքականից
20.10.2026 | 09:50
Հրահանգում եմ և հրամայում եմ` ժողովրդավարության կանոններից չշեղվեք, կոշտ արձագանք է լինելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 09:35
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և թվային ծառայությունների՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվային ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանը։

Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և թվային ծառայությունների՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները։

Կարևորվել է հայկական ընկերությունների համար եվրոպական շուկաների հասանելիության, ստանդարտների և հավաստագրման գործընթացների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և ԵՄ-ի համագործակցության հեռանկարները արհեստական բանականության և բարձր արտադրողականության հաշվարկների ոլորտներում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի՝ եվրոպական հետազոտական և հաշվողական էկոհամակարգին ինտեգրվելու, համատեղ ԱԲ ծրագրերի իրականացման և Հայաստանի տեխնոլոգիական ու մարդկային ներուժը եվրոպական գործընկերների հետ կապելու հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել CEPA-ի իրականացման ընթացքին, ինչպես նաև քննարկվել են կիբեռանվտանգության, կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ թվային կապի զարգացման հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։