Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանի խմբային փուլում:
C Լիգայի երկրորդ խմբի մեկնարկային խաղում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Լատվիայի հավաքականի հետ ու հաղթեց 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» պաշտպան Գեորգի Հարությունյանը, որն աչքի ընկան անկյունայինի խաղարկման արդյունքում (տեսանյութ):
Դաշտի տերերի երկրորդ գոլը 75-րդ րոպեին խփեց փոխարինման մտած Արթուր Ղարիբյանը (տեսանյութ): Ռուսական «Ռոդինայի» հարձակվողը նորամոտւն էր նշում Հայաստանի հավաքականում:
Ազգերի լիգայի C2 խմբի մյուս խաղում կմրցեն Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները: Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ի՝ ընդունելով Չեռնոգորիայի թիմին:
Ազգերի լիգա, C լիգա, առաջին տուր
Երկրորդ խումբ
Հայաստան – Լատվիա՝ 2:0
Գեորգի Հարությունյան, 31, Արթուր Ղարիբյան, 75

Դավիթ Եղիազարյան

