ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությանը զուգահեռ Քննչական կոմիտեի դիմաց այսօր հավաքվել են ոչ միայն նրա կուսակիցները և աջակիցները, այլև ընդդիմադիր մյուս ուժերի որոշ ներկայացուցիչներ։ ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններին, դրանք որակեց որպես քաղաքական հաշվեհարդար և ռեպրեսիա։ Նա զուգահեռներ անցկացրեց 1920-ականների բոլշևիկների հետ, ովքեր բանտարկում և պիտակավորում էին Առաջին հանրապետության գործիչներին․ …

