Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է Իրանի հետ բանակցությունների վերսկսում առաջիկա շաբաթվա ընթացքում՝ չնայած Թեհրանի առաջարկած զինադադարի ծրագիրը մերժելուն, գրում է France 24-ը։

Իրանցի պաշտոնյաները Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում ներկայացրել էին յոթօրյա հրադադարի ծրագիր, որին պետք է հաջորդեր Հորմուզի նեղուցի նավագնացային ուղու վերաբացումը։ Թրամփը մերժել է այդ ծրագիրը և քննարկել իրանական թիրախների ուղղությամբ լայնածավալ օդային հարվածները վերսկսելու հնարավորությունը, սակայն Axios-ին հայտնել է, որ ակնկալում է բանակցությունների վերսկսում։

«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց դա այն գործարքը չէ, որը ես եմ ցանկանում կնքել։ Դա այն է, ինչին, գուցե, մենք համաձայնվեինք մեկ տարի առաջ։ Նրանք գերագնահատել են  իրենց հնարավորությունները»,- Axios-ին ասել է Թրամփը։

Axios-ը, վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի բանակցությունները կարող են տեղի ունենալ արդեն երկուշաբթի։

Կիրակի Իրանը շարունակել է պնդել Հորմուզի նեղուցի վերաբացման իր պայմանները։

Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգամատակարարումների համար կարևոր ռազմավարական հանգույց է և այժմ Վաշինգտոնի ու Թեհրանի միջև հակամարտության կենտրոնում է։ Հակամարտությունը սկսվել է գրեթե յոթ ամիս առաջ, երբ ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի ուղղությամբ հարվածների շարք իրականացրեցին։

Իրանի ծրագիրը նախատեսում էր Մերձավոր Արևելքում բոլոր ռազմական գործողությունների դադարեցում, այդ թվում՝ Լիբանանում։ Այս մասին հայտարարել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ծրագիրը նաև նախատեսում էր վերադառնալ ավելի վաղ ձեռք բերված հրադադարի համաձայնագրով սահմանված պայմաններին, որը հետագայում տապալվել էր։ Այն նախատեսում էր սառեցված իրանական ակտիվների ապասառեցում, իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցների վերացում և ԱՄՆ ռազմածովային շրջափակման դադարեցում։

«Մեր պայմանները հստակ են, և Հորմուզի նեղուցի վերաբացմանն ուղղված ցանկացած քայլ պայմանավորված է այդ պայմանների կատարմամբ։ Մենք չենք հրաժարվի դրանցից։ Մենք երբեք չենք փակել դիվանագիտության կամ բանակցությունների դուռը, սակայն երբեք չենք հրաժարվել մեր իրավունքներից»,- հայտարարել է Արաղչին։

ՄԱԿ-ում Վաշինգտոնի դեսպան Մայք Ուոլցը Թեհրանին մեղադրել է բանակցությունների սեղան վերադառնալու դիմաց չափազանց շատ պահանջներ ներկայացնելու մեջ։

«Կարծում եմ՝ սա բավական ցինիկ փորձ էր՝ բանակցությունների սեղանին դնելու մի բան, որը նրանք գիտեին, որ անընդունելի է։ Նրանք պահանջում էին վերացնել շրջափակումը, չեղարկել պատժամիջոցներն ու միջազգային պատժամիջոցները, ինչպես նաև մուտք ստանալ միլիարդավոր դոլարների ակտիվների նկատմամբ՝ միայն բանակցելու համար»,- NBC News-ին տված հարցազրույցում ասել է նա։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ կիրակի Հորմուզի նեղուցում առգրավել է ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք։ Հայտարարության համաձայն՝ սարքն օգտագործվում էր «լրտեսական նպատակներով», այն «այժմ կորպուսի մասնագետների ձեռքում է՝ տվյալների վերականգնման համար»։

Վաշինգտոնն ու Թեհրանը հունիսին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որի նպատակն էր՝ դադարեցնել պատերազմը, վերաբացել Հորմուզի նեղուցը և բանակցություններ սկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Սակայն դրանից կարճ ժամանակ անց համաձայնությունը տապալվել էր, երբ Իրանը կրակ բացել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի ուղղությամբ՝ մեղադրելով նրանց ջրային ճանապարհով հաստատված երթուղուց շեղվելու մեջ։

ՄԱԿ-ում Արաղչին հայտարարել էր, որ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կոնկրետ յոթօրյա ծրագիր՝ հավելելով. «Այժմ ընտրությունը Միացյալ Նահանգներինն է»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին էլ հայտարարել է. «Մենք չենք դադարեցնի պատժել ԱՄՆ-ին, քանի դեռ Իրանի ներկայացրած յոթ պայմանները չեն կատարվել»։

Մոհեբին երեքշաբթի AFP-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել էր, որ Թեհրանի պահանջների թվում է նաև Եմենում ռազմական գործողությունների դադարեցումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի