Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ներկայացուցիչները փայլուն մասնակցություն են ունեցել Փարիզում կայացած սպորտային մարմնամարզության World challenge cup մրցաշարում:
Համլետ Մանուկյանը նվաճել է նժույգ թափեր վարժության չեմպիոնի կոչումը: Եզրափակիչում հայ մարմնամարզիկը հավաքել է 15.200 միավոր։
Արթուր Ավետիսյանը երկրորդ տեղն է գրավել օղակների վարժությունում: Եվրոպայի նորընծա չեմպիոնը վաստակել է 14.533 միավոր:
Մրցաշարին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչ Գագիկ Խաչիկյանը, որը նժույգ թափեր վարժությունում չի կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր:
Դավիթ Եղիազարյան

