ՀՀ կառավարությունը նախատեսում է երկարաձգել և 2027–2031 թվականներին շարունակել երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը։ Այս մասին նշված է կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նոր նախագծում: Գործող ծրագիրը հաստատվել էր 2024–2026 թվականների համար, իսկ նոր նախագծով ներդրվում է «Երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման 2027-2031 թվականների պետական աջակցության ծրագիրը», որն …

