Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Լուրեր

03.11.2026 | 23:23
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու գործով, գրում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը։

Կիսանդրու վանդալիզմի մասին տեղեկատվությունը նախ տարածվել է սոցիալական ցանցերում։ Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 21-ի առավոտյան ժամերին, ենթադրյալ հանցագործը ձերբակալվել է, իսկ Ներքին գործերի նախարարությունը, Պետական ​​անվտանգության ծառայությունը և այլ համապատասխան մարմիններ շարունակում են քննչական և դատավարական գործողությունները։ Դեսպանը ձեռնպահ է մնացել գործի լրացուցիչ մանրամասները քննարկելուց՝ նշելով, որ քննությունը դեռևս չի ավարտվել։

Ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Ալիևի կիսանդրու վնասման գործով ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի։

Հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է ուրիշի գույքի վնասմանը կամ ոչնչացմանը՝ զգալի վնաս պատճառելով։ Օրենքի այս հոդվածը նախատեսում է տուգանք, հասարակական աշխատանք կամ ուղղիչ աշխատանքներ, տնային կալանք կամ ազատազրկում՝ մեկից հինգ տարի ժամկետով։

Ձերբակալվածի հանրային պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալն այժմ օգտվում է լռելու իրավունքից։ Նշվում է, որ ձերբակալվածը 40 տարեկան տղամարդ է։

«Նա Վրաստանի հետ սերտ շփում չի ունեցել, եկել է որպես զբոսաշրջիկ»,- ասել է  Թեոնա Փերաձեն։

Գործով նախնական լսումները տեղի կունենան նոյեմբերի 12-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի