ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է երրորդ երկրներ ներգաղթյալների արտաքսման հետ կապված սահմանափակումները

Լուրեր

03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
Բոլորը

ԱՄՆ Գերագույն դատարանը վերացրել է ներգաղթյալներին իրենց երկրի փոխարեն այլ երկրներ արտաքսելու սահմանափակումները՝ միաժամանակ համաձայնելով դեկտեմբերին ըստ էության քննել այդ հարցը, գրում է France 24-ը։

Պահպանողական մեծամասնություն ունեցող բարձրագույն դատարանը բավարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի արտակարգ միջնորդությունը՝ կասեցնելով ստորադաս դատարանի որոշումը, որը սահմանափակում, սակայն ամբողջությամբ չէր արգելում «երրորդ երկիր արտաքսումները»։

Ստորադաս դատարանը հայտարարել էր, որ արտաքսման ենթակա անձանց պետք է նախապես պատշաճ կերպով տեղեկացվի, թե ուր են իրենց ուղարկելու, որպեսզի նրանք հնարավորություն ունենան բարձրաձայնել հնարավոր հետապնդման հետ կապված մտահոգությունների մասին։ Ինը անդամից բաղկացած դատարանի երեք լիբերալ դատավորները հայտարարել էին, որ չեն բավարարի Թրամփի վարչակազմի միջնորդությունը։

Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում խոստացել էր ԱՄՆ-ից արտաքսել միլիոնավոր չփաստաթղթավորված ներգաղթյալների և 2025 թվականին Սպիտակ տուն վերադառնալուց հետո մի շարք քայլեր է ձեռնարկել՝ արտաքսումների գործընթացն արագացնելու նպատակով։ Վարչակազմը երրորդ երկրներ արտաքսումները հիմնավորել է որպես անհրաժեշտ միջոց՝ նշելով, որ արտաքսման ենթակա որոշ անձանց հայրենի երկրները երբեմն հրաժարվում են ընդունել նրանց։

Գերագույն դատարան ներկայացված փաստաթղթում սահմանափակումների վերացմանը դեմ հանդես եկողները պնդել են, որ ստորադաս դատարանի որոշումն ամբողջությամբ չի արգելում երրորդ երկրներ բոլոր արտաքսումները, այլ «պարզապես պահանջում է, որ դրանք իրականացվեն օրինական կարգով»։

Միաժամանակ, Թրամփի վարչակազմի գլխավոր դատական ներկայացուցիչ Ջոն Սաուերը դատարանին հայտնել է, որ երրորդ երկրներ արագ արտաքսումը «որոշ օտարերկրացիների, այդ թվում՝ ամենածանր հանցագործություններ կատարած որոշ օտարերկրացիների հեռացնելու կարևոր գործիք է»։ Նրա խոսքով՝ ստորադաս ատյանի որոշումը «լուրջ լոգիստիկ խնդիրներ է ստեղծել» արտաքսման գործընթացում։

AFP-ի հետաքննությունը պարզել է, որ ԱՄՆ-ն բազմամիլիոնանոց գործարքներ է առաջարկել և սպառնացել վիզային սահմանափակումներով՝ փորձելով համոզել «երրորդ երկրներին» (հատկապես՝ Աֆրիկայում) ընդունել նման արտաքսվող անձանց։

Այդ երկրներում հայտնվելուց հետո՝ ԱՄՆ-ի իրավասության գոտուց դուրս, արտաքսված անձինք ենթարկվել են տեղի պահակախմբերի կողմից ոտնձգությունների, անորոշ ժամկետով կալանքի կամ արագորեն հետ են արտաքսվել իրենց հայրենի երկրներ։ Կոնգրեսը սահմանել է ԱՄՆ քաղաքականություն, ըստ որի՝ արգելվում է մարդկանց արտաքսել այնպիսի երկրներ, որտեղ նրանց կյանքին վտանգ կսպառնա կամ նրանք կարող են ենթարկվել խոշտանգումների։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի