Երևանում բացվեց «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիան սեպտեմբերի 30-ին պաշտոնապես բացեց իր դռները, հաղորդում է Factor TV-ի թղթակիցը:

Առավոտյան կայացավ Ավան վարչական շրջանի (Աճառյան 20/4) մասնաճյուղի բացման արարողությունը: «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնի հետ հանդիսավոր կտրեց կարմիր ժապավենը։

Միջոցառմանը ներկա էին նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը և այլք:

Հյուրերը «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի հիմնադիր Ալֆրեդ Սադոյանի հետ շրջեցին մարզաբազայի տարածքով, ծանոթացան ենթակառուցվածքներին ու գերժամանակակից տեխնոլոգիաներին, իսկ վերջում ընդգծեցին նախագծի կարևորությունը հայկական ֆուտբոլի զարգացման հարցում:

Ավանի մարզաբազայում առկա են կացարաններ՝ նախատեսված մարզիչների և դրա կարիքն ունեցող երեխաների համար, մարզասրահ, բժշկական հետազոտությունների և վերականգնողական գոտիներ, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած վերլուծության սենյակ, խանութ-սրահ և այլ ենթակառուցվածքներ, գործում է նաև մանկապարտեզ։

Հաջորդ կանգառը Նոր Հաճն քաղաքն էր, որտեղ տեղի ունեցավ երրորդ մասնաճյուղի հիմնարկեքի արարողությունը՝ նոր կառուցվող սպորտային թաղամասում:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի երևանյան երկրորդ մարզաբազան «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ է (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ Այդ մարզաբազայում կառուցվել է նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան Freedom Arena մարզադաշտը, որը հյուրընկալում է շուրջ 2000 հանդիսական: Սեպտեմբերի 30-ի երեկոյան կկայանա նաև Freedom Arena-ի բացման արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայում իտալացի մարզիչների գլխավորությամբ արդեն մարզվում է շուրջ 800 երեխա:

Դավիթ Եղիազարյան