Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»

Լուրեր

25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
Բոլորը

Սեպտեմբերի 30-ին անցկացվում են Թուրինի «Յուվենտուսի» հայաստանյան ֆուտբոլային ակադեմիայի երկու մասնաճյուղերի բացման արարողությունները, ինչպես նաև Նոր Հաճն քաղաքում կառուցվող սպորտային թաղամասի ու երրորդ մասնաճյուղի հիմնարկեքի արարողությունը: Միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան ժամանած պատվավոր հյուրերի թվում է նաև «Յուվենտուսի» ու Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբրիցիո Ռավանելին: Իր խոսքում անվանի ֆուտբոլիստը հիացմունք է հայտնել երևանյան ակադեմիաների վերաբերյալ, հաղորդում է Factor TV-ի թղթակիցը:

«Ֆանտաստիկ տպավորություններ ունեմ Հայաստանից: Սա իմ առաջին այցն է այս երկիր, քաղաքը հիանալի է, եղանակն ու մարդիկ՝ նույնպես: Հուսով եմ՝ Հայաստան կժամանեմ նաև ընտանիքիս հետ:

Անկեղծ կլինեմ, ես եղել եմ աշխարհի տարբեր ծայրերում ու այցելել «Յուվենտուսի» ակադեմիաներ Ճապոնիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում ու այլ երկրներում, սակայն ես առաջին անգամ եմ տեսնում նման նախագիծ: Այս ամենը ֆանտաստիկ է: Կարծում եմ՝ սա այս պահին «Յուվենտուսի» լավագույն ակադեմիան է աշխարհում»,- ասել է Ֆաբրիցիո Ռավանելին:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի բացման արարողությանը մասնակցել են նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտին, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին, ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը, «Յուվենտուսի» գլխավոր բիզնես տնօրեն Պետեր Սիլվերստոնը և այլք:

«Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան Երևանում ունի երկու մարզաբազա, առաջինը՝ Ավան վարչական շրջանում (Աճառյան 20/4), երկրորդը՝ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ (Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3)։ «Հրազդան» ստադիոնի հարևանությամբ գործող մարզաբազայում կառուցվել է նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան Freedom Arena մարզադաշտը, որը հյուրընկալում է շուրջ 2000 հանդիսական: Սեպտեմբերի 30-ի երեկոյան կկայանա նաև Freedom Arena-ի բացման արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սեպտեմբերի 30-ին կայացել է նաև Նոր Հաճն քաղաքում կառուցվող երրորդ մասնաճյուղի հիմնարկեքի արարողությունը:

Դավիթ Եղիազարյան