1 մլն դրամ․ փոխվում է երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

ՀՀ կառավարությունը նախատեսում է երկարաձգել և 2027–2031 թվականներին շարունակել երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման պետական աջակցության ծրագիրը։ Այս մասին նշված է կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նոր նախագծում:

Գործող ծրագիրը հաստատվել էր 2024–2026 թվականների համար, իսկ նոր նախագծով ներդրվում է «Երեխայի ծննդով պայմանավորված՝ հիփոթեքային վարկի մարման 2027-2031 թվականների պետական աջակցության ծրագիրը», որն ուժի մեջ է մտնելու 2027 թվականի հունվարի 1-ից և գործելու է մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Ծրագրով տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն՝ մեկ միլիոն դրամի չափով, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։
Եթե վարկի մնացորդային մայր գումարը պակաս է 1 միլիոն դրամից, ապա աջակցությունը տրամադրվում է փաստացի մնացորդի չափով:

Մեկից ավելի երեխա (օրինակ՝ երկվորյակներ) ծնվելու դեպքում 1 մլն դրամ աջակցությունը հաշվարկվում և տրամադրվում է միաժամանակ ծնված բոլոր երեխաների հաշվով (օրինակ՝ երկվորյակների դեպքում՝ 2 մլն դրամ)։

Գումարը վարկի մնացորդային մայր գումարի մարմանն ուղղելիս վարկառուից վաղաժամկետ մարման տույժեր չեն գանձվում:

Շահառու է համարվում երեխայի ծնողը, ով՝

-ունի ՀՀ քաղաքացիություն,
-հանդիսանում է հիփոթեքային վարկը մարողը (վարկառուն),
-հանդիսանում է հիփոթեքով ձեռք բերված կամ կառուցվող/կառուցված բնակելի անշարժ գույքի սեփականատերը,
-ինքը և երեխան նույնականացվել են բնակչության պետական ռեգիստրում (արտերկրում ծնված լինելու դեպքում՝ եթե երեխան ստացել է ՀՀ անձնագիր)։

Երեխան պետք է ծնված լինի 2027 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է դիմել մինչև երեխայի 1 տարին լրանալը ներառյալ։

Ձեռք բերված կամ կառուցվող գույքի արժեքը (ձեռքբերման գինը, գնահատված շուկայական արժեքը կամ կառուցապատման նախահաշվային գինը) չպետք է գերազանցի 40 մլն ՀՀ դրամը։

Ծրագրին դիմելու օրվան նախորդող 1 տարվա ընթացքում շահառուն, ամուսնության դեպքում նաև նրա ամուսինը տվյալ հիփոթեքային գույքից բացի չպետք է ունենան այլ բնակելի անշարժ գույքի 50% և ավելի սեփականության կամ բնակարան գնելու գրանցված իրավունք։

Քաղաքացին կարող է օգտվել այս ծրագրից՝ անկախ բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից օգտված լինելու հանգամանքից։

Երեխայի ծնվելուց հետո քաղաքացին դիմում է վարկը տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն: Լիազոր նախարարության հետ պայմանագիր ունեցող բանկերը տվյալներն ինքնաշխատ ծրագրային համակարգով փոխանցում են նախարարությանը։ Պայմանագիր չունեցող կառույցների դեպքում քաղաքացուն տրամադրվում է տեղեկանք, որը նա ներկայացնում է նախարարություն:

Տվյալները ստանալուց հետո նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ՔԿԱԳ-ից և Կադաստրի կոմիտեից ինքնաշխատ ստանում է անհրաժեշտ տեղեկությունները, կայացնում դրական որոշում և գումարը փոխանցում բանկին՝ վարկի մայր գումարը մարելու համար:

Անի Թամրազյան