ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»

Լուրեր

03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
Բոլորը

ՆԱՏՕ-ն դատապարտել է Կալինինգրադի հետ կապված Ռուսաստանի «միջուկային սպառնալիքները»: Դաշինքի Էլիսոն Հարթը հայտարարել է, որ Ռուսաստանը դիմել է «անպատասխանատու միջուկային հռետորաբանության»՝ միաժամանակ նշելով, որ Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն պաշտոնական պատասխան է տվել՝ դատապարտելով ուժի կիրառման սպառնալիքները, գրում է Current time-ը։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի գործողությունները սպառնալիք չեն ներկայացնում Ռուսաստանի համար։

«Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է դաշնակիցների տարածքի յուրաքանչյուր սանտիմետրը պաշտպանելու համար, և շարունակում ենք մնալ ուժեղ, պատրաստ և ունակ դիմակայելու ցանկացած սպառնալիքի»,- ասել է Հարթը։

Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նախազգուշացրել էր, որ ռուս զինվորականները կարող են օգտագործել բոլոր միջոցները, այդ թվում՝ միջուկային զենք, եթե փորձ արվի Կալինինգրադի մարզը Ռուսաստանի մնացած տարածքից կտրել։

Սեպտեմբերի 28-ին Բելգիայում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է «Կալինինգրադի մարզի շուրջ ռազմաքաղաքական իրավիճակի սրացմանը» նվիրված տեքստ, որը, ըստ դեսպանատան, պայմանավորված է ՆԱՏՕ-ի երկրների գործողություններով։ Դրանում նշվում է, որ Ռուսաստանում մտահոգված են Կալինինգրադի վերաբերյալ «սադրիչ հայտարարություններով» և ՆԱՏՕ-ի զորավարժություններով, որոնց ընթացքում մշակվում են հարձակողական գործողություններ։ Նաև նշվում է, որ դա մեծացնում է «ուղիղ զինված բախման» վտանգը, ընդ որում՝ «Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ գտնվող զենքի ողջ զինանոցը՝ իր տարածքը պաշտպանելու համար, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը  երկրի մնացած տարածքից»։ Տեքստում միջուկային զենքի մասին ուղղակիորեն չի խոսվում, սակայն «ողջ զինանոց» ձևակերպումն ակնհայտորեն մատնանշում է նաև այդ հնարավորությունը։

Ընդգծվում է, որ Ռուսաստանի «սկզբունքային մոտեցումները» ներկայացվել են ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին։ Նման նախազգուշացում ուղարկելու փաստը հաստատել են ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ Մոսկվայում։ Ի դեպ, Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը  ևս  հաղորդագրություն է տարածել՝նշելով, որ եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը, Ռուսաստանը պատրաստ կլինի օգտագործել իր ամբողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,  իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանն «արձանագրում է եվրոպական մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները Կալինինգրադի մարզի շրջափակման ծրագրերի վերաբերյալ» և դրանք համարում է «անխոհեմ ու ծայրահեղական»։ Նրա խոսքով՝ «միանգամայն բնական է, որ մեր դիվանագետները փորձում են Եվրոպայում տաք գլուխներին հիշեցնել այդ հարցի վերաբերյալ Մոսկվայի  հիմնարար փաստաթղթերի դրույթները»։

Միաժամանակ, Պեսկովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ հայտարարությունների մասին է խոսքը։ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես, Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը, հայտարարել են, որ անհրաժեշտության դեպքում ՆԱՏՕ-ն ի վիճակի է ոչնչացնել Կալինինգրադում տեղակայված ռուսական հակաօդային պաշտպանության բազաներն ու հրթիռային համալիրները։ Սակայն խոսքը անկլավի վրա հարձակման կամ այն Ռուսաստանի մնացած տարածքից մեկուսացնելու սպառնալիքների մասին չի եղել։

Այս թեման բարձրացվում է Ռուսաստանի կողմից Բալթյան երկրների կամ Լեհաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին։ Միևնույն ժամանակ, թեև արևմտյան հատուկ ծառայությունները շարունակում են ուղղակի ագրեսիայի հավանականությունը գնահատել  ցածր, նրանք համակարծիք են, որ Ռուսաստանը կշարունակի ընդլայնել «հիբրիդային» գործողությունները, այդ թվում՝ այնպիսի գործողություններ, որոնք կարող են վտանգ ստեղծել մարդկանց կյանքի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի