Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 2-ին այցելել է Հադրութի շրջան և, շրջանի համայնքապետերի մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացնում են ԱՀ կառավարության լրատվական ծառայությունից: Արցախի գործադիր իշխանության ղեկավարին ներկայացվել են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի արդյունքները: Մասնավորապես, պատասխանատու պաշտոնյաները նշել են, որ տարին անբարենպաստ է եղել շրջանի հողօգտագործողների համար, քանի որ աշնանացան ցանքսերի մի մասը տուժել է …

