«Ռուսների հետ արժե կամ խաղալ ազնիվ, կամ ընդհանրապես չխաղալ». Մոլդովայի նախագահը նախկինի պես մտադիր է Իրանում հանդիպել Ռոգոզինի հետ

Լուրեր

12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ նախկինի պես մտադիր է Թեհրանում հանդիպում ունենալ Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ, ով Մոլդովայում անցանկալի անձ է հայտարարվել, գրում է ria.ru-ն:

Դոդոնը հուլիսի 29-ին հայտարարել է, որ օգոստոսի 5-ին պատրաստվում է հանդիպել Ռոգոզինի հետ Թեհրանում, որտեղ կայանալու է նախագահ Հասան Ռոուհանիի երդմնակալության արարողությունը: Օգոստոսի 2-ին Մոլդովայի կառավարությունը Ռուսաստանի փոխվարչապետին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել:
Ֆոյսբուքյան իր գրառման մեջ նա նաև նշել է, որ աղոթելիս հիշել է Գերմանիայի նախկին կանցլեր Օտտո Բիսմարկի խոսքերը. «Հույս մի ունեցեք, որ մի անգամ օգտվելով Ռուսաստանի թուլությունից՝ դուք մշտապես դիվիդենտներ եք ստանալու: Ռուսները միշտ գալիս են իրենց փողերի հետևից: Եվ երբ նրանք գան՝ հույս մի դրեք ձեր ստորագրած ճիզվիտական համաձայնագրերի վրա, որոնք իբր ձեզ արդարացնում են: Դրանք չարժեն այն փողը, որի վրա գրված են: Այդ պատճառով ռուսների հետ արժե կամ խաղալ ազնիվ, կամ ընդհանրապես չխաղալ»:
«Կարծում եմ, որ նրանք, ովքեր վերահսկում են Քիշնևի ներկայիս կառավարությունը, այդ մասին մոռացել են ու ակնհայտորեն խաղի մեջ չափն անցել են»,- հավելել է Դոդոնը:
Նշենք, որ Ռոգոզինը և Դոդոնը պետք է հանդիպեին Մոլդովայում անցած շաբաթ: Բայց ռումինական իշխանություններն ինքնաթիռում «պատժամիջոցների տակ գտնվող անձի» առկայության պատրվակով թույլ չէին տվել ռուսական պատվիրակության ինքնաթիռին հատել իրենց օդային սահմանը: Դրանից հետո Ռոգոզինը վերադարձել էր Մոսկվա, իսկ հանդիպումը որոշվել էր տեղափոխել Թեհրան: