Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի Ուկրաինայում հայտնվելուց հետո Վրաստան կարտահանձնվի. հաղորդում է apostrophe.ua-ն՝ հղում անելով լրագրող Ն. Ֆեդմինի ֆեյսբուքյան գրառումը: «Լուցենկոն հայտարարել է, որ ստիպված կլինի Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին Ուկրաինա ժամանելուց հետո Վրաստան արտահանձնել»,- ասել է նա։

