Բավրայի մաքսակետի պետի և ևս 5 անձի վերաբերյալ քննվող քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության արդյունքում բացահայտվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Երեմ Մարգարյանի կողմից կաշառք ստանալու և ապօրինի կերպով ռազմամթերք պահելու հանցավոր գործողություններ: 

Ինչպես տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը, քննությամբ բացահայտվել են նաև ևս 5 անձի, այդ թվում մաքսային ձևակերպումներով զբաղվող «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ» ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի մասնակցությամբ կատարված կաշառք տալու, կաշառքի միջնորդության և այլ բնույթի հանցագործությունների դրվագներ:

Այսպես, նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանն իր ծանոթ Արտյոմ Գրիգորյանից տեղեկանալով, որ վերջինիս բարեկամ Մարտին Ամիրխանյանը ցանկանում է առանց օրինական փաստաթղթերի համապատասխան ապրանքներ արտահանել Ռուսաստանի Դաշնություն և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ մասին հայտնել է իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ  Երեմ Մարգարյանին: Վերջինս պատրաստակամություն է ստանձնել 400 ԱՄՆ դոլար գումար կաշառքի դիմաց օրենսդրության շրջանցմամբ կազմակերպել ապրանքի ապօրինի արտահանումը: Ձեռք բերված համաձայնության արդյունքում՝ 12.05.2017թ-ին, Բավրայի մաքսակետում Երեմ Մարգարյանն Արմեն Էբոյանի օժանդակությամբ Մարտին Ամիրխանյանից ստացել է խոստացված կաշառքի գումարը և, անտեսելով ապրանքների ձեռք բերման իրական և օրինական փաստաթղթերի բացակայությունը, թույլատրել դրանց ապօրինի արտահանումը:

Միաժամանակ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան, «Զենքի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ապօրինի ձեռք է բերել և պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա բացահայտվել է «ԿԱՆԱՉ-ՈՒՂԻ»  ՍՊԸ տնօրեն Արմեն Էբոյանի կողմից կատարված մեկ այլ բնույթի հանցագործության դրվագ` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից խարդախությամբ զգալի չափերով գույք հափշտակելու վերաբերյալ:

Այսպես, քննությամբ պարզվել է, որ Արմեն Էբոյանը, նախնական համաձայնության գալով ՀՀ քաղաքացի Հերիքնազ Մարտիրոսյանի հետ, 2017թ. ապրիլի 26-ին նախաձեռնել և կազմակերպել է իրեն պատկանող «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի և Հերիքնազ Մարտիրոսյանի կողմից վարած «Մազդա» մակնիշի ավտոմեքենաների կեղծ՝ շինծու վթար, որին խորհուրդներով և ցուցումներով օժանդակել է ավտոմեքենաների վերանորոգման մասնագետ Վարդգես Սիրականյանը: Վերջինիս օժանդակությամբ իրական վթարի տեսարան են ստեղծել` դրանով անհնար դարձնելով ապահովագրական ընկերության կողմից վթարի շինծու լինելու հանգամանքի բացահայտումը: 

Արմեն Էբոյանը Հերիքնազ Մարտիրոսյանի հետ շինծու վթարը խաբեությամբ ներկայացնելով որպես իրական վթար` «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից ստացել են զգալի չափերով գումար:

Այսպիսով, կատարած հանցավոր արարքների համար մեղադրանքներ են առաջադրվել.

Երեմ Մարգարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Արմեն Էբոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,

Մարտին Ամիրխանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով,

Արտյոմ Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 1-ին մասով,

Հերիքնազ Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,

Վարդգես Սիրականյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: