Կատալոնիայի ոստիկանությունը Բարսելոնայում և Կամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչությունների գործով ձերբակալել է չորրորդ կասկածյալին, փոխանցում է Gazeta.ru-ն: Կասկածյալին ձերբակալել են տեղի ժամանակով 13:40-ին: Ձերբակալվածի ինքնության և ահաբեկչությունների շրջանում ունեցած դերի մասին չի հաղորդվում: Հիշեցնենք, որ օգտոսի 17-ին Բարսելոնայի կենտրոնում մինիվենը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ: Զոհվել է 13 մարդ, կա ավելի քան 100 վիրավոր: …

