«Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» հաղորդաշարի նկարահանող խումբը արցախա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային հատվածում երեկ երեկոյան գնդակոծության է ենթարկվել․ նկարահանող խմբի օպերատոր Դավիթ Աթոյանին վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց նկարահանման խմբի ռեժիսոր Արշակ Զաքարյանը։ «Վիրահատել են Դավիթին, վիճակը նորմալ է»,- ասաց նա՝ չցանկանալով վնասվածքների մասին խոսել։ Տեղեկացնենք, որ վիրավորում ստացած օպերատորը Ստեփանակերտի կենտրոնական …

