Առնվազն քսան իրաքցի նավաստի է զոհվել Պարսից ծոցում բեռնատար նավի հետ իրաքյան նավի բախվելու հետևանքով. փոխանցում է ria.ru-ն: «Իրաքյան «ալ Միսբար» նավն օգոստոսի 19-ին խորտակվել է Խոր Աբդալա ջրանցքում Royal Arsenal օտարերկրյա բեռնատարի հետ բախվելու հետևանքով», – հայտարարել է նախարարությունը: Խոր Աբդալա ջրանցքը գտնվում է Պարսից ծոցում, Իրաքի և Քուվեյթի միջև: Հաղորդվում է, որ փրկարարներին …

