22 Մայիս 2017 | 12:30
Թուրքմենստանի փոխվարչապետն ինքնասպանություն է գործել
Մայիսի 3-ին հաղորդագրություն է ստացվել, որ մահացել է Թուրքմենստանի փոխվարչապետ Բատիր Էրեշովը՝ 52 տարեկան հասակում․ հայտնում է chrono-tm.org-ն: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Էրեշովն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով։ Նշվում է, որ Բատիր Էրեշովը համակարգում էր արդյունաբերությունը: Ենթադրվում է, որ նա Թուրքմենստանում սկսված հակակոռուպցիոն արշավի ընթացքում բացահայտված գործերից մեկի գլխավոր դերակատարներից է: Նրա որդին ձերբակալվել էր ապրիլի վերջին: