Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի և Վահագն Ղումաշյանի կալանավորման գանգատները՝ ՄԻԵԴ-ի քննության ներքո

Լուրեր

16.06.2026 | 18:49
Հնդկաստանում Telegram-ը մեկ շաբաթով արգելափակել են
16.06.2026 | 18:35
Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
16.06.2026 | 18:30
Ռուսական հարվածի հետևանքով վնասվել է ռեժիսոր Ռոման Բալայանի բնակարանը Կիևում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 18:29
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայում
16.06.2026 | 18:29
ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ խախտում է արձանագրել «Էլեկտրիկ Երևան»-ի գործով
16.06.2026 | 18:24
Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհավորել է Փաշինյանին
16.06.2026 | 18:19
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլն «ավելի հեշտ» կլինի
16.06.2026 | 18:10
ԵՄ-ում քննարկել են ՀՀ-ին աջակցության հարցը // Թրամփն ու Զելենսկին հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
16.06.2026 | 18:02
Տեղի է ունեցել Հայաստանի և Նիդերլանդների վարչապետների հեռախոսազրույցը
16.06.2026 | 17:52
Դիլիջանում գտնվող 12.4 մլն դոլար արժեքով 67 հա հողատարածքը վերադարձվել է ՀՀ տիրապետությանը
16.06.2026 | 17:44
Ընտրելու համար նոր պահանջ․ վերջին 1 տարում 183 օր Հայաստանում գտնվելը կարող է պարտադիր դառնալ
16.06.2026 | 17:42
«Մենք խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է Մոսկվա գնալ Պուտինի հետ բանակցելու
16.06.2026 | 17:34
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
16.06.2026 | 17:25
Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց Դևիսի գավաթում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.06.2026 | 17:17
Ովքեր են խախտել «լռության օրը»․ սոցցանցերի թանկարժեք ընտրարշավը
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է «Ժառանգություն» կուսակցության անդամներ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և քաղաքացիական ակտիվիստ Վահագն Ղումաշյանի կալանքի իրավաչափության գնահատման վերաբերյալ գանգատները։

Հիշեցնենք, որ նշված անձինք բերման էին ենթարկվել, ապա կալանավորվել 2016 թվականի Սարի թաղի դեպքերի ժամանակ։ Այս հարցով ՄԻԵԴ է դիմել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն։ Վերջինիս նախագահ Հայկուհի Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ոստիկանության գործուղություններից տուժած ավելի մեծ թվով քաղաքացիների խնդրով են ՄԻԵԴ դիմել, բայց այս 4 անձանց դեպքում դիմել են կալանքի իրավաչափության գնահատման հարցով։

Հովսեփ Խուրշուդյանը անազատության մեջ է գտնվել 27, Արմեն Մարտիրոսյանը 21,  իսկ Դավիթ Սանասարյանը՝ 22 օր, վերջիններս ազատ են արձակվել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ, իսկ Վահագն Ղումաշյանը 41 օր անազաոատության մեջ գտնվելուց հետո  ազատ է արձակվել նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությամբ:

«Դատարանից ստացել ենք պատասխան, որ դիմումները գրանցվել են, և առաջին իսկ հնարավորության դեպքում դատարանը քննության կառնի մեր դիմում-գանգատները»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ կերպ փորձել են ցույց տալ նաև, որ կալանքի կիրառումը որպես խափանման միջոց չարաշահվում է, և այն համակարգային խնդիր է․ «Մենք մեր բողոքում համեմատել ենք իրավիճակը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ ընդդիմադիր քաղաքական գործիչների և առհասարակ ակտիվիստների նկատմամբ  քրեական հետապնդումների հետ։ Պնդումներ ենք ներկայացրել, որ Սարի թաղի դեպքերից հետո գրեթե նույն տեսակի որոշումներ են կայացվել, որոնք կիրառվել են 2008 թվականին, հետևաբար այդ անձանց նկատմամբ կալանքը կիրառվել է պատժելու նպատակով, որպեսզի ակտիվ վարքագիծ դրսևորող մարդիկ մնան ձեռնպահ այդ ամենից»,- նկատեց Հարությունյանը։

Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն այս հարցում ակնալիքներ ունի ՄԻԵԴ-ից:

«Ըստ էության այնտեղ խախտումներ շատ կային, որովհետև պաշտպանյալս իրավունք ուներ ծանոթանալու իրեն առաջադրված մեղադրանքին։ Արմեն Մարտիրոսյանի ձերբակալման ժամկետն անցել էր, երբ նիստը ընթանում էր, բայց նա նիստի ընդմիջումներից հետո անընհատ վերադառնում էր, ինչն արդեն իսկ ապացուցում էր, որ նա որևէ կերպ չի խուսափում նիստից»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նույնիսկ իր պաշտպանյալի առողջական վիճակը առիթ չէր հանդիսանում նիստերի հետաձգման, քանի որ դրանք միշտ գիշերային ժամերին էին։

«Մենք միջնորդություն  էինք ներկայացնում, որ նիստը հետաձգվեր, քանի որ այդքան ծավալուն նյութերը գիշերը չէինք կարող կարդալ, բայց մերժում էին։ Նաև հիմնավորվածություն չկար մեղադրանքի հետ կապված, որովհետև նա որևէ հանցավոր արարք չի կատարել, անգամ հիմնավորված չէ, որ զանգվածային անկարգություն է եղել, առավել ևս, որ հիմնավորեին, թե Մարտիրոսյանն է զանգվածային անկարգություն հրահրել»,- նշեց պաշտպանը։

Սեդա Ղուկասյան