Ահաբեկչության դեմ պայքարը, եվրոպական պաշտպանության ուժեղացումը, շարունակվող միգրացիոն ճգնաժամը և ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կդառնան Բրյուսելում այսօր մեկնարկած ԵՄ 28 երկրների նախագահների ու վարչապետերի երկօրյա գագաթնաժողովի գլխավոր թեմաները. տեղեկացնում է TASS-ը։ Բացի այդ, միության մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Մինսկի համաձայնագրերի իրագործումը, ինչպես նաև քաղաքական որոշում կայացնել Ռուսաստանի դեմ տնտեսական …

