Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին արդարացված է, և մեր պետությունը դեմ է այդ կառույցից դուրս գալուն. Շարմազանով

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 8-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի հասարակագիտության բաժնի ուսանողներին և դասախոսներին:

Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձևաչափում. ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղղված հարցերն առնչվել են տարբեր ոլորտների և խնդիրների՝ կուտակային կենսաթոշակային համակարգի արդյունավետություն, սահմանադրական բարեփոխումների արդյունքում երկրի կառավարման ձևի փոփոխման նպատակահարմարություն, տնտեսության զարգացման համար իրականացվող քայլեր, ԼՂ հիմնահարցի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում, ինչպես նաև մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքական գործընթացներին առնչվող բազմաթիվ հարցեր:

Էդուարդ Շարմազանովը, խոսելով Հայաստանի Հանրապետության՝ արտաքին քաղաքական ոլորտում որդեգրած դիրքորոշման մասին, համոզմունք է հայտնել, որ ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունները վերանայման կարիք չունեն: «Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետություն է, անդամակցում է ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի Դաշնության հետ ունի դինամիկ զարգացող դաշնակցային հարաբերություններ, գործընկերային հարաբերություններ ունի Եվրոպական միության, ԱՄՆ-ի, ինչպես նաև հարևան Վրաստանի և Իրանի հետ»,-նշել է պարոն Շարմազանովը:

Խոսելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին արդարացված է, և մեր պետությունը դեմ է այդ կառույցից դուրս գալուն:

ՀՀ ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Արցախը համայն հայության հաղթանակն է. այդ հաղթանակն անհնար կլիներ առանց Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության»,- ասել է պարոն Շարմազանովը և կարծիք է հայտնել, որ հայ ժողովրդի հաղթանակի գրավականն արժանապատիվ ապրելու և արարելու նրա անկոտրում ձգտումն է:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը զուգահեռ իրականացվում է ժխտողականության դեմ պայքար և այս հարցում առանձնակի կարևորել է Սփյուռքի դերը: