Հրդեհների դեմ պայքարում փրկարարները միայնակ չեն (տեսանյութ)

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բյուրականի անտառներ տանող ճանապարհին դեռ կարելի է հանդիպել հրշեջ-փրկարարական մեքենաներ, առանձին հատվածներում փրկարարների խմբեր, ովքեր հերթապահություն են իրականացնում՝ կանխելու ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում բռնկվող հնարավոր հրդեհների տարածման վտանգը:

Սեպտեմբերի 7-ին, ժամը 18.00-ի սահմաններում Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը հաղորդեց, որ հրդեհն ամբողջությամբ մեկուսացված է և սկսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Սեպտեմբերի 3-ին՝ հրդեհի ահազանգ ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական մարտական հաշվարկներ, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ապա նաև հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հրշեջ-փրկարարները: Շուրջ 200 փրկարար օր ու գիշեր պայքարում էր կրակի դեմ՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները: Արտավան գյուղի և Խոսրովի արգելոցի անտառային հրդեհներից հետո Բյուրականի հրդեհը կրակի բռնկման երրորդ խոշոր դեպքն էր, որը հանրային լայն հնչեղություն գտավ: Գտնվեցին սրտացավ կազմակերպություններ, քաղաքացիներ, ովքեր առաջին օրերից պատրաստ էին անհատույց օգնություն տրամադրել և հրշեջ-փրկարարի հետ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ:

Երևան քաղաքի բնակիչ Ալեքսան Սամսոնյանը դեպքի մասին տեղեկացել է հրդեհի բռնկման հաջորդ օրը և ցանկություն հայտնել իր սեփական տեխնիկան տրամադրել փրկարարներին.
– Զանգահարեցի «911» ծառայություն, առաջարկեցի իմ օգնությունը, ապա, ստանալով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի համաձայնությունը, եկա դեպքի վայր: Արդեն երեք օր է օգնում եմ տղաներին՝ դժվարամատչելի տեղանքներ ամենագնաց կվադրոցիկլով ջուր հասցնել, իսկ տրակտորին կցված բաքով հնարավոր է ոչ միայն արագ ճանապարհ բացել անտառում, այլ նաև արագ ջուր մատակարարել փրկարարներին:

Ա. Սամսոնյանը նշում է, որ չնայած մասնագիտությամբ փրկարար չէ, բայց այս օրերին հրշեջ-փրկարարներից շատ բան է սովորել, փորձ ձեռք բերել և, ժպիտով նշում, որ այսուհետ պատրաստ է նմանատիպ իրավիճակներում ճիշտ գործել:

Այս օրերին լայնամասշտաբ հրդեհաշիջման աշխատանքներին ընդգրկված են նաև Երևան քաղաքի և հարակից մարզերի փրկարարական վարչության աշխատակիցները: ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ Արմավիր քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, փ/ծ ավագ լեյտենանտ Աշոտ Սահակյանը նշում է, որ մեկուսացված օջախների մարման աշխատանքներն ակտիվ ընթացքում են.
– Աշխատում ենք հերթափոխով՝ 24 ժամը մեկ: Դեպքի առաջին օրերից այստեղ ենք՝ 15 հոգի անձնակազմով: Հրդեհը մեկուսացված է և այսօր արդեն իրականացնում ենք հրդեհի օջախների հայտնաբերում և վերջնական մարում:

Վերջերս հանրապետության տարածքում մեկը մյուսի հետևից բռնկվող հրդեհների ժամանակ հրշեջները պատվով կատարել են իրենց վրա դրված պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց քաղաքացիներն ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին: