Սինգապուր դառնալու ճանապարհին. ինչ փոխեց Կարեն Կարապետյանը անցած մեկ տարում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
  1. Կառավարության օգոստոսի 31-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց իրենց մեկամյա գործունեությունն ամփոփել հաշվետվություններով: Վարչապետի պաշտոնավարման մեկամյակը լրանում է սեպտեմբերի 13-ին: Նախորդ տարի տնտեսությունը կատարյալ ձախողում կրեց, սակայն քանի որ հիմնական ուղղությունները կանխորոշված էին նախօրոք, վատ ցուցանիշների համար Կարեն Կարապետյանի կառավարությանը մեղադրելն արդար չէր լինի: Իսկ ահա արդեն այս տարվա համար նա պատասխանատու է, ուստիև` անդրադառնանք 2017-ի առաջին կիսամյակի տնտեսական հիմնական ցուցանիշներին:

Համաձայն ԱՎԾ-ի՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը շռնդալից հաջողություններ է գրանցել, ինչը և կներառվի հաշվետվություններում: Բայց մենք ապրում ենք մեկ այլ իրականության մեջ, որտեղ կառավարությունը հպարտանալու լուրջ առիթներ չի ստեղծել:

Եվ այսպես, ի՞նչ ունենք Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարում: Համաձայն պաշտոնական վիճակագրության, 2017 թվականի առաջին կեսին ծառայությունների ծավալն աճել է 11,8 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 12.2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալը` 12,7 տոկոսով, միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2,7 տոկոսով, արտահանման տարեկան աճը կազմել է 21%, ներմուծման տարեկան աճը`25.8%: Իսկ տնտեսական ակտիվության աճը կազմել է 6.1 տոկոս: Հայաստանի արտաքին պարտքը 2017թ. հունվարի 1-ին կազմում էր 4 մլրդ 805 մլն 587 հազար դոլար, հուլիսի 31-ին՝ 4 մլրդ 985 մլն 18 հազար դոլար, այսինքն՝ 180 մլն դոլարով ավելի:

Միայն 2017 թվականին ներդրումների թիվը, համաձայն խոստումների, պետք է կազմեր առնվազն 850 մլն դոլար: Այնինչ տարվա առաջին կեսին, համաձայն պաշտոնական վիճակագրության, իրականացվել է ընդամենը 35.9 մլն դոլարի ուղղակի ներդրում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38,4 մլն դոլարի դիմաց: Կառավարության յուրաքանչյուր նիստից հետո, երբ լրագրողները տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հարց են ուղղում ներդրումների ցուցանիշի վերաբերյալ, պարզվում է, որ դրանք բարձր են, բայց …թվերն ամփոփված չեն:

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա հաց, ինչը 4 հազար տոննայով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Սա տնտեսագետները բացատրում են արտագաղթով ու գնողունակ պահանջարկի նվազմամբ: Չնայած գուցե իշխանությունը դա բացատրի համահայաստանյան դիետայով:

2017թ-ի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում կատարվել է ավելի քան 111 միլիարդ դրամի շինարարություն։ Նախորդ տարվա համեմատ անկումը կազմում է 10 տոկոս: Վարչապետն ասաց, որ շինարարության ոլորտում հոկտեմբերին մոտենալու ենք այն ցուցանիշին, որը լրացնելու է նախորդ տարվա տեմպերն ու տարվա կտրվածքով ունենալու ենք աճ:

Գյուղատնտեսության անկումը հունվար-հունիսին կազմում է 1.4 տոկոս: Եթե գյուղատնտեսական այս ակտիվ շրջանում անկում է գրանցվում, ուրեմն տարեկան կտրվածքով անկումը կխորանա: 2017 թվականի առաջին 6 ամիսներին Հայաստանի մշտական բնակչությունը նվազել է 6200 մարդով: 2016 թվականին Հայաստանում նպաստ էր ստանում 106 հազար մարդ, 2017-ին՝ նույնպես: Իսկ ահա 2011 թվականին նպաստ էր ստանում 84 հազար ընտանիք: Նպաստառուների թիվն ավելացել է 22 հազարով: Ինչպե՞ս կարող է տնտեսությունն աճել, բայց նպաստառուների թիվը շատանալ. այս հարցին ի պատասխան, իհարկե, կարող են տարբեր տնտեսագիտական հիմնավորումներ բերվել, դրանից, սակայն, իրականությունը չի փոխվի:

Այս տարի 9 դպրոց առաջին դասարան չունի: Ուսումնական տարին մեկնարկեց 13 դպրոցի փակումով: Սա խոսում է աշակերտների թվի նվազման բազմաթիվ պատճառների մասին: Օպտիմալացվեցին տասնյակ բուժհաստատություններ, և ընդհանրապես, կառավարության օպտիմալացման քաղաքականության արդյունքում 3 հազար պետական ծառայողներ լրացրին գործազուրկների շարքերը: Հայաստանում 2016 թվականի առաջին կեսին ավելացել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը՝ 2016-ին աշխատանք փնտրողների թիվը եղել է 79 716 մարդ, 2017-ի հունիսին՝ 95 հազար: Ծնունդների թիվը, նախորդ տարվա համեմատ, ևս նվազել է `7%-ով, ամուսնությունների թիվը՝ 6,5 տոկոսով: Իսկ ահա ամուսնալուծություններն աճել են 11,2 տոկոսով:

 Կառավարությունը շուտով ասուլիս կանի և անկասկած` կներկայացնի փայլուն թվեր, ինչից արդեն ոգևորված են իշխանությունների ներկայացուցիչները: Եվ գուցե Գյումրին ու Սյունիքը Իսրայել են դառնում, Վայոց ձորը՝ Տոսկանիա, ամբողջ Հայաստանը՝ Սինգապուր՝ ինչպես ասում է վարչապետը: Միայն թե` ափսոս, որ քաղաքացին ոչինչ չի զգում:

Սևակ Հակոբյան