Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շարունակելով հացի շուկայում վերահսկողական գործողությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր)  արտադրամասերում արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, նաև որոշ արտադրողներ հացը վաճառել են առանց տեղեկատվական թերթիկների:

Գրանցվել են պարտադիր և պարբերական բժշկական զննության կարգի խախտման դեպքեր:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն կթույլատրվի նրանց վերսկսել գործունեությունը: