«Ֆիրդուսի նման չի, բայց հարմարվել ենք»․ ի՞նչ գործունեություն են ծավալում ապամոնտաժված տոնավաճառի առևտրականները

Լուրեր

12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարվա հուլիսի 19-ի վաղ առավոտից շինարարական տեխնիկա գործի դրվեց Ֆիրդուսի տոնավաճառում։ Այն, որ տոնավաճառը ապամոնտաժվելու էր, նորություն չէր տոնավաճառի առևտրականների համար, բայց միևնույն է, նրանք մինչև վերջին պահը փորձում էին դիմադրել: Ապամոնտաժման աշխատանքները մի քանի ժամով ընդհատվեցին, շինտեխնիկան հեռացվեց, սակայն դեռ չէին հասցրել առևտրականները նորից բացել տաղավարները, երբ ծանր տեխնիկան կրկին գործի դրվեց։ Օրվա ավարտին Ֆրիդուսի տոնավաճառն այլևս պատմություն էր։

Չնայած քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչությունը բանակցություններ էր սկսել մայրաքաղաքում գործող տոնավաճառների և շուկաների սեփականատերերի հետ, սակայն ֆիրդուսի առևտրականները պնդում էին՝ այլ տոնավաճառներում առևտուր չկա։

Factor.am-ն այսօր այցելեց տոնավաճառի տարածք, որտեղ դեռ մի քանի առևտրականներ իրենց տաղավարներով մնացել են։ Նրանցից շատերը հրաժարվեցին տեսանկարահանվել՝ ասելով, եթե քաղաքապետարանից տեսնեն այստեղ ենք, գալու են հեռացնեն տաղավարները։ Մի կին համաձայնեց խոսել․ պարզվեց տոնավաճառում գործելու իր վերջին օրն է։

Հետաքրքրվեցինք՝ եթե այլ տոնավաճառներում արտոնյալ պայմաններով ձեզ ընդունում են ինչո՞ւ չեք գնում, մեր զրուցակիցները տեսախցիկից այն կողմ ասացին՝ այլ տոնավաճառում առևտուր չի լինում, տոնավաճառներ տեղափոխված առևտրականները «լացում» են։

Այժմ Ֆիրդուսի առևտրականների մի մասը գործունեություն է ծավալում «Երևան» տոնավաճառում, որտեղ էլ փոքրիկ հարցախույզ իրականացրինք։ Առևտրականներն ասացին, որ գոհ են իրենց պայմաններից՝ վստահեցնելով, որ իրենց հաճախորդները օգտնվում են այս տոնավաճառից, թեև նկատենք, որ մեր գտնվելու ընթացքում տոնավաճառն այնքան էլ բազմամարդ չէր։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

Սեդա Ղուկասյան