Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին դիմում-բողոք է ներկայացրել «Վիվառո Գրուպ» ՍՊԸ-ն՝ բողոքելով մրցակից ընկերության՝ «adjarabet.am» էլեկտրոնային կայքի սեփականատեր հանդիսացող «Կաբարկո» ընկերության վարքագծից: Ըստ բողոքի, վիճակախաղերով և շահումով խաղերով զբաղվող «adjarabet.am»-ի գովազդները պարունակում են ակնհայտ անբարեխիղճ մրցակցության տարրեր՝ վնասելով մրցակից ընկերությունների, տվյալ պարագայում իրենց շահերին: ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության մեջ ասվում է. «Մասնավորապես, գովազդի տեքստում առկա հետևյալ ձևակերպումները. …

