Ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլևս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին. ամերիկահայ կոնգրեսկան. VOA

Լուրեր

15.04.2026 | 13:45
ԱՄՆ-ը վերականգնել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները, որոնք մեղմացվել էին Իրանի հետ պատերազմի պատճառով
15.04.2026 | 13:38
Ընդդիմությունը չի սիրում ձեզ․ Սոնա Ղազարյանը՝ ԱԺ նիստին ներկա դպրոցականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:31
Լավրովն Իրանի հարստացված ուրանի խնդրի լուծումներ է առաջարկել
15.04.2026 | 13:29
Պասկևիչյանի ֆիլմը տեղադրվել է Հանրայինի յութուբյան էջում
15.04.2026 | 13:23
Կալուգայի Սամոն, իր տղան, եղբայրը ինչո՞ւ այդ գործը չեն անում, մանկահասակ երեխայի մորն են անել տալիս․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 13:16
Հայտնի է՝ ում հետ է Երևանում մենամարտելու Միհրան Հարությունյանը
15.04.2026 | 13:11
Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը
15.04.2026 | 13:10
ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանի նավահանգիստների շրջափակումը լիովին դադարեցրել է առևտուրը
15.04.2026 | 13:01
ԵՄ-ն ավելի քան 20 հազար աշխատատեղ է ապահովել Հայաստանում 2024-ին, սա մեծ թիվ է. Մարագոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:52
ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հարցում վճռական ենք. Մհեր Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:44
Մեսին նոր մարզիչ կունենա «Ինտեր Մայամիում»
15.04.2026 | 12:37
Շտաբի շենքը փորձում են վարձակալել, սկզբում ասում են՝ հա, հետո ինչ-որ զանգեր են ստանում․ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:29
Ինչքա՞ն պետք է մարդիկ քաբաբ, «տելեվիզր», էպիլյատոր բաժանեն, որ քաղաքական ուժը չգրանցվի․ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.04.2026 | 12:23
Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը. ՈՒՂԻՂ
15.04.2026 | 12:20
Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը մեկնարկեց // Ջերմաստիճանը 12 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բացառիկ բարեկամներ են, բարեկամներ, որոնց անհրաժեշտ է ամրապնդել հարաբերությունները, ասում է կոնգրեսական Ջեքի Սփիր Կանչելյանը, ում նախաձեռնությամբ այս կիրակի Հայաստան կայցելի Միացյալ Նահանգների կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն: «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում կոնգրեսականը պատմել է առաջիկա այցի եւ դրա նպատակների մասին:

– Սա երեւի թե կոնգրեսականների ամենամեծ պատվիրակության այցն է անկախ ժողովրդավարական Հայաստան: Մենք ցանկանում ենք Հայաստանում լինել՝ տոնելու ժողովրդավարության տարեդարձը: Պատվիրակությունը բաղկացած է լինելու ինչպես դեմոկրատական այդպես էլ հանրապետական կոնգրեսականներից, այդ թվում Կոնգրեսում Հայաստանի բարեկամության խմբի մյուս համանախագահ, Նյու Ջրզիից ընտրված կոնգրեսական Ֆրանք Փալոնը, Կալիֆորնիայից իմ գործընկեր, ով նույնպես հայկական արմատներ ունի՝ կոնգրեսական Աննա Էշուն, Հավաիից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբարդը, Վիսքոնսինից ընտրված կոնգրեսական Ջիմ Սենսենբրեները եւ նույնպես Կալիֆորնիան ներկայացնող կոնգրեսական Վալադաոն: Այսպիսով, բավականին լայն ներկայացուցչական կոնգրեսականների խումբ է:

Ինչ վերաբերում է նպատակներին, դրանք բազմաթիվ են: Առաջինը՝ ամրապնդել մեր բարեկամությունը, օգտեն Հայաստանին ձերբազատվել երկրում մնացած կոռուպցիայի բոլոր դրսեւորումներից, ստեղծել նոր հնարավորություններ Հայաստանին օգնություն տրամադրելու համար՝ ուղղված ժողովրդավարության զարգացմանը, եւ նաեւ տոնելու երկրում ժողովրդավարության տարածումը եւ վերջին ընտրությունները: Մենք պատրաստվում ենք ծանոթանալ Հայ ժողովրդի բոլոր ձեռքբերումներին:

Ճիշտն ասած, մեր օրակարգն այնքան խիտ է, նույնիսկ չեմ պատկերացնում, ինչպես ենք այդ ամենը հասցնելու, բայց մենք անշուշտ ծանոթանալու ենք Հայաստանում զարգացող բազմաթիվ նոր նախաձեռնությունների, հատկապես՝ տեխնոլոգիական ոլորտում, ծանոթանալու ենք տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երիտասարդների հետ, ուսումնասիրելու ենք կանանց առողջության բարելավման ծրագրերը, հանդիպումներ ենք ունենալու համալսարաններում: Անշուշտ, քննարկելու ենք նաեւ աշխարհաքաղաքական եւ տնտեսական հարցեր: Երկակի հարկման խնդիրն օրինակ լուրջ խոչընդոտ է հենց ամերիկացիների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվել:

– Ինչո՞ւ Հայաստանը, կա՞ն արդյոք գործնական կամ զգացական պատճառներ:

– Մեզանից հայկական արմատներ ունեցողների համար անշուշտ շատ կարեւոր է հայրենիք այցելել, ծանոթանալ պատմական հայրենիքի հետ, զգալ, շոշափել այն, ճաշակել հայկական ուտեստները Հայաստանում: Շնորհակալ ենք նաեւ Հայաստանի նախագահին մեզ ճաշի հրավիրելու համար:

Այսպիսով, մենք կհաստատենք այդ զգացական կապը: Համոզված եմ, մեր ծնողները հպարտ կլինեին, տեսնելով, որ մենք Հայաստան ենք այցելել:

Քաղաքական տեսանկյունից, մեզ անհրաժեշտ է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել: Ես կցանկանայի, որ Հայաստանն ավելի մեծ թվով օգնություն ստանար, որովհետեւ ես դիտարկում եմ Հայաստանը որպես մեր գործընկերը մի տարածաշրջանում, որը գտնվում է Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների ազդեցության տակ: Ռուսաստանն իր կողմից փորձում է ընդլայնել ազդեցության իր օղակը, փորձում է վերահսկողություն հաստատել, վերականգնել Խորհրդային Միությունը: Համոզված եմ, որ Հայաստանը չի ցանկանում կրկին դառնալ Խորհրդային Հայաստան:

Այսպիսով, մենք ցանկանում ենք ամրապնդել Հայաստանի հետ հարաբերությունները, որպեսզի Հայաստանն այլեւս երբեք ստիպված չլինի անհանգստանալ իր ինքնիշխանության վտանգի մասին:

Մենք նաեւ ցանկանում ենք քննարկել Ռուսաստանի էներգակիրներից Հայաստանի կախվածության հարցը, ինչպես նաեւ հնացած ատոմակայանի հարցը: Մենք ցանկանում ենք համագործակցության նոր ուղիներ գտնել եւ ժողովրդավարություն կառուցել, ինչպես նաեւ՝ կառուցել մեր հարաբերությունները:

– Որո՞նք են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի հիմնախնդիրները:

– ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը Հայաստանի հիմնական առավելությունն է: Անցած ժամանակահատվածում դեսպանը քրտնաջան աշխատանք է կատարել: Նա անչափ հմայիչ է եւ մեզ հետ միասին հարաբերությունների ամրապնդման ուղիներ է հայթայթում: Դա ձեռընտու է Հայաստանին՝ օգնության ստացման տեսակետից, Հազարամյակի մարտահրավերներ կոռպորացիայի դրամաշնորհների ստացման հեռանկարի տեսանկյունից: Բազմաթիվ հնարավորություններ կան նաեւ տեխնոլոգիական ոլորտում, որոնք մենք կցանկանայինք զարգացնել: Բազմաթիվ միջոցներ կան օգնելու Սփյուռքի հայերին Հայաստան այցելելու եւ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Մեկ օր չի անցնում առանց նրա, որ չհանդիպեմ հայի, ով հսկայական հաջողությունների է հասել Միացյալ Նահանգներում եւ ով ցանկանում է միջոց գտնել հայրենի Հայաստանի հետ կապը վերահաստատելու համար, այնպես որ մենք նաեւ այդ ուղղությամբ ենք ցանկանում քայլեր կատարել: