Ինչո՞վ են զբաղված ՊՆ-ում և ԱԱԾ-ում. սահմանը մի խումբ աֆղաններ են հատել. «Ժողովուրդ»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

«Պարզվում է՝ Հայաստանի պետական սահմանն այնքան էլ պաշտպանված չէ, եւ հարկ եղած դեպքում կարող են այն ապօրինի ճանապարհով հատել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2017 թվականի հուլիսի 24-ին մի խումբ աֆղաններ Նախիջեւանից Արարատի մարզի Երասխ համայնքի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասերից մեկի «Ենթակայան» մարտական դիրքի հարակից մասով հատել են սահմանն ու հայտնվել Հայաստանում: Եւ նրանց բռնել են ոչ թե սահմանապահները, այլ ոստիկանները, այն էլ Երասխ գյուղի Օղակաձեւ հրապարակից: Հետո արդեն հարուցվել է քրեական գործ, նրանց մեղադրանք է առաջադրվել, օրերս էլ գործը կուղարկվի դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ՀՀ սահմանների պաշտպանությամբ զբաղվող ԱԱԾ, բայց ապարդյուն. այնտեղից խնդրեցին հարցը ներկայացնել գրավոր, սակայն այդպես էլ ողջ օրվա ընթացքում չպատասխանեցին: Իսկ մինչ այդ, արձանագրենք, որ ՀՀ իրավապահ համակարգը վերածվել է ընդամենը ռեժիմի սպասարկուի. հաջողությամբ գաղտնալսում է ընդդիմադիրների հեռախոսները, տարբեր մեթոդներով փորձում ազդել ընդդիմության, անցանկալի լրատվամիջոցների վրա, իսկ ահա իրենց առաջ դրված բուն գործառույթներն իրականացնելիս թերանում է: Ահա սա էլ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի խոստացած ապահով, անվտանգ Հայաստանը»:

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: