Գործարար Սիլվա Համբարձումյանը «պլանավորում» է Մեղրիում նավթամշակման գործարան կառուցել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Գործարար Սիլվա Համբարձումյանը «պլանավորում» է Մեղրիում նավթամշակման գործարան կառուցել: «Ժամանակ»-ի հետ զրույցում գործարարը հայտնել է, որ բանակցություններ է վարում: Երկու գործուղման պետք է գնա:
«Խողովակներով նավթը կբերենք, կմշակենք, և դա բավականին լավ արդյունքներ կունենա: Նախկինում մենք այդտեղ մի քանի գործարան ենք ունեցել, ես ուզում եմ հիմա դրանք վերականգնել, աշխատատեղ բացել, որ արտագաղթ չլինի: Թեկուզ ցածր աշխատավարձով, բայց մարդը կգերադասի մնալ Հայաստանում»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: