ԱՄՆ-ը և Հարավային Կորեան հոկտեմբերին ամերիկյան ավիակրի մասնակցությամբ զորավարժություններ կանցկացնեն
Քաղաքականություն
18.09.2017 | 10:49ԱՄՆ-ը և Հարավային Կորեան ծրագրում են հոկտեմբերին հերթական զորավարժությունն անցկացնե՝լ ամերիկյան հարվածային խմբի գլխավորությամբ ու ատոմային ավիակրի մասնակցությամբ։ Հարավային Կորեային ՊՆ-ի համապատասխան զեկույցը երկուշաբթի ներկայացվել է խորհրդարան. տեղեկացնում է ria.ru-ն:
Այս տեղեկությունն ի հայտ է եկել Հյուսիսային Կորեայի կողմից հերթական միջուկային և հրթիռային փորձարկումների ֆոնին։
Ինչպես հայտնում է հարավկորեական «Ռենհապ» գործակալությունը, Վաշինգտոնը, Սեուլն ու Տոկիոն համատեղ վարժանքները կանցկացնեն հոկտեմբերի սկզբին՝ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային հարվածի դեպքում։