ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱրմԹեք՛17» գործարար համաժողովին: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ՏՏ ոլորտում 7 ամիսների ընթացքում գրանցված 35 տոկոս աճը պայմանավորված է այդ ոլորտում գործող ընկերությունների ծրագրերի իրականացման, ներդրումային ծրագրերի, պայմանագրային հարաբերությունների …

