Անկարան Իրաքի Քրդստանի ղեկավարությանը մեկուսացնելու ռազմավարություն է մշակել

Լուրեր

12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
12.11.2026 | 16:10
Ես ի՞նչ իմանամ` ինչի հետևանքով է սրտամկանի ինֆարկտ ստացել. Սրբուհի Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
Բոլորը

Թուրքիան Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության (ԻՔՏՂ) վրա ճնշում գործադրելու նպատակով 5 կետից բաղկացած «մեկուսացման ռազմավարություն» է մշակել:

Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից նախատեսվող քայլերի վերաբերյալ. փոխանցում է ermenihaber-ը:

Դիվանագիտական շփումների դադարեցում

Անկարան առաջին հերթին սառեցնելու է դիվանագիտական կապերը Իրաքի Քուրդիստանի ղեկավարության հետ: Նշվում է, որ շփումները չեն վերականգնվելու այնքան ժամանակ, մինչև Էրբիլը հետքայլ չանի սեպտեմբերի 25-ին անցկացրած անկախության հանրաքվեից:  

Իրաքյան Քուրդիստանի դեմ Անկարա-Թեհրան-Բաղդադ  միասնական գործողությունների պլանի մշակում

Թուրքիան, Իրաքը և Իրանը ընդհանուր գործողությունների պլան կմշակեն: 3 երկրների կողմից կիրառվելիք առանձին-առանձին պատժամիջոցներից բացի, կմշակվեն նաև ընդհանուր պատժամիջոցներ:

Ցամաքային սահմանը կփակվի, օդային հաղորդակցությունը կկրճատվի

Շատ մոտ ապագայում կփակվի Հաբուր սահմանային անցակետը, որը ապահովում է հացորդակցությունը Թուրքիայի և Իրաքի Քուրդիստանի հետ: Թուրքիան կփակի իր սահմանը բոլոր այն թռիչքների համար, որոնցից օգտվելու են Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի ընտանիքի անդամները: (Քննարկվում է նաև Թուրքիայի օդային տարածքով անցնող բոլոր չվերթների արգելումը):

Պատժամիջոցները պետք է հնարավորինս քիչ անդրադառնան  ժողովրդի վրա

Պատժամիջոցները պետք է հնարավորինս քիչ ազդեն Հյուսիսային Իրաքի բնակչության վրա: Այդ պատճառով չի սահմանափակվի Թուրքիայից սննդի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը դեպի Իրաքի քրդական տարածաշրջան: Փոխարենը կարգելվի Հյուսիսային Իրաքից դեպի Թուրքիա իրականացվող առևտրային մատակարարումները: Իրաքի քրդական տարածաշրջանից Թուրքիա գնացող նավթամուղի փակման հարցը ևս օրակարգում է: Սակայն այդ հարցը վերջնական լուծում կստանա Բաղդադի հետ խորհրդակցելուց հետո:

Թուրքմեններին ուղղված ցանկացած ոտնձգություն ռազմական գործողության պատճառ կդառնա

Քիրքուքի թուրքմեն բնակչության էթնիկ զտման կամ կոտորածի փորձի դեպքում Թուրքիան ռազմական միջամտություն ցույց կտա, որին առաջին հերթին կմասնակցի Հյուսիսային Իրաքի Բաշիքա բնակավայրում գտնվող ռազմաբազայի անձնակազմը: Նշվում է, որ այս պահի դրությամբ Իրաքի տարածքում կա մոտ 2000 թուրք զինվորական, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ: