Անհրաժեշտության դեպքում «Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը կկիրառվի: Այս մասին «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կարող է ստիպել Հայաստանին, որ «Իսկանդեր» կիրառի: «Զրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են …

