ԱՄՆ-ը և Թուրքիան փոխադարձաբար դադարեցրել են վիզաների տրամադրումը
Քաղաքականություն
09.10.2017 | 10:35Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է երկրի քաղաքացիներին ոչ էմիգրացիոն վիզաների տրամադրումը՝ Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսական աշխատակցի ձերբակալության պատճառով: Այս մասին տեղեկացնում է դեսպանատունը Թվիթերում արված գրառմամբ:
Ի պատասխան Թուրքիան ևս արգելել է ոչ էմիգրացիոն վիզաներ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին՝ այդ մասին հայտարարություն տարածելով դեսպանատան կայքում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը Ստամբուլում ձերբակալվել էր հոկտեմբերի 5-ին՝ երկրում հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով: