Ղազախստանի Ալմաթիի մարզում Յակ-12 ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել. հայտնում է ria.ru-ն ։ «Հուլիսի 27-ին «Կազավիա» ընկերությանը պատկանող Յակ-12-ը կործանվել է Ալմաթիի շրջանի Շոլակայ գյուղի մոտակայքում՝ Ժարկենտից 10 կմ հյուսիս», – ասված է հաղորդագրությունում: Նշվում է, որ ինքնաթիռն ավիաքիմաշխատանքներ էր իրականացնում։ Սկսվել է հետաքննություն։

