Ջերմուկի քաղաքապետը վայր կդնի «մանդատը» «Հրապարակ»

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

 

«Չի բացառվում, որ 2018-ին Ջերմուկում արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Վերջին ընտրությունները 20 մլն․ դոլարի ներդրում «սպասող» Ջերմուկում եղել են անցած հոկտեմբերին, երբ համայնքը նաեւ խոշորացվեց: Մեր աղբյուրների տեղեկացմամբ` Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը վայր կդնի իր «մանդատը», եւ քաղաքապետ «կընտրվի» Վահագն Արսենյանը` ԱԺ պատգամավոր, Վայոց Ձորում «ասող» Աշոտ Արսենյանի որդին: Որպեսզի Սերժ Սարգսյանի խոստացած 20 մլն․ ներդրումն «ապահով» ձեռքերո՞ւմ լինի՝ հարցրինք ՀՀԿ-ական մեր աղբյուրին։ «Վարդան Հովհաննիսյանն էլ պակաս «ապահով ձեռք» չէ, մի մոռացեք, որ նրան երկու սազիվ քաղաքապետ է դարձրել հենց Արսենյանը»:

 

Ի՞նչ կապ ունի, Արսենյանը ժամանակին Վայոց Ձորի մարզպետ դարձրեց Էդգար Ղազարյանին, հետո իրար տեսնելիս բարեւ չէին տալիս: «Ա՛յ, էստեղ դու սխալվեցիր. իրենց հարաբերությունները հիմա շատ փայլուն են։ Ամռանն Էդգարը Լեհաստանում խաչքար էր բացել, հրավիրել էր նաեւ Արսենյանին, նա էլ գնացել էր»: Ի դեպ, մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է արտահերթ ընտրություններ Ջերմուկում, գործող քաղաքապետ Վ. Հովհաննիսյանը չպատասխանեց, ասաց․ «Ներդրումների մասով շվեյցարական կողմի հետ բանակցությունների մեջ եմ»»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: