Կարեն Կարապետյանը համաձայնե՞լ է փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելու Սերժ Սարգսյանի առաջարկին. ՀԺ

Լուրեր

12.11.2026 | 22:51
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

 

«Լուրեր են շրջանառվում, արդեն նաև մամուլում, որ 2018 թվականից հետո վարչապետի թեմայի շուրջ զրույց են ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ մեր տեղեկությունների՝ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հայտնել է, որ ինքը մտադիր է 2018 թվականից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը և առաջարկել է, որ Կարեն Կարապետյանը այդ ժամանակ ստանձնի փոխվարչապետի պաշտոնը: Կարեն Կարապետյանն էլ, ըստ մեզ հասած լուրերի, փորձել է հակադարձել, թե իրեն խոստացել էին, որ 2018 թվականից հետո էլ է ինքը շարունակելու զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչին Սերժ Սարգսյանը հակադարձել է, թե Կարեն Կարապետյանն էլ խոստացել էր, որ ներդրումներ են լինելու…

Ըստ մեր աղբյուրների՝ Կարեն Կարապետյանը սկզբում համաձայն չի եղել Սերժ Սարգսյանի առաջարկին ու ասել է, թե հրաժարական կտա, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն առաջարկել է մի քանի օր էլ լավ մտածել իր առաջարկի վերաբերյալ ու նոր որոշում կայացնել՝ հասկացնելով, որ չի համոզի Կարեն Կարապետյանին՝ հետ կանգնել հրաժարականից:

Մի քանի օր անց արդեն Կարեն Կարապետյանը համաձայնել է Սերժ Սարգսյանի առաջարկին՝ նրա վարչապետությամբ զբաղեցնել փոխվարչապետի պաշտոնը:

Այս լուրերի կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանից:

«Թույլ տվեք ինձ բամբասանքի մակարդակի լուրեր չմեկնաբանել: Այդ հարցին բազմիցս վարչապետն անդրադարձել է և իր մոտեցումը հայտնել է: Ես այստեղ ավելացնելու բան չունեմ»,- armtimes.com-ին ասաց Արամ Արարատյանը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: