Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է Կոնգրեսում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով, մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆֆերնը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից մեկն է: 2011-ից մինչև 2014 թվականը, որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, …

