Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է բողոքարկել իրեն Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը: Այդ մասին հայտնել են նրա ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի ծառայությունից. փոխանցում է ria.ru-ն: Չորեքշաբթի օրը միգրացիոն ծառայությունից տեղեկացրել են, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից: «Այդ հրամանագիրը կբողոքարկվի դատարանում: Փաստաբաններն արդեն պատրաստում են …

