Կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ է հանրության կողմից չհանդուրժելու մթնոլորտ. Պյոտր Սվիտալսկի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Երևանում Եվրոպական միության պատվիրակության և «Իմփաքթ Հաբ» Երևանի նախաձեռնությամբ կայացավ «(Հակա)Կոռուպցիայի արվեստը» պոստերային ցուցահանդեսը: Ցուցադրված լուսանկարներից ամեն մեկն իր ձևով ներկայացնում էր Հայաստանում առկա վիճակն ու առաջարկում էր պայքարի իր ձևը:


«Կոռուպցիան իշխանության ածանցյալն է», «Արվեստը կոտրում է իշխանությունը», «Դարձիր արվեստագետ», այս և նմանատիպ բովանդակությամբ պաստառների հեղինակները նշում են, արվեստն էլ պայքարի մի ձև է և ցանկացած պայքար, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ մեր երկրում ընդհատվի կոռուպցիոն շղթան:


Բացմանը ներկա ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար հասարակության անհանդուրժողականությունն է անհրաժեշտ:


«Կոռուպցիայի դեմ պայքարում անհրաժեշտ են լավ օրենքներ և պետք է ասեմ, որ ՀՀ-ում ընդունվել է օրենսդրություն այդ ուղղությամբ: Անհրաժեշտ են մարմիններ և հիմա Հայաստանում նմանատիպ մարմինների ձևավորման գործընթաց է ընթանում, մեզ անհրաժեշտ է հանրության դիրքորոշում, հանրության կողմից չհանդուրժելու մթնոլորտ և արվեստն այդ ուղղությամբ կարող է լինել հզոր գործիք»,- նշեց ԵՄ դեսպանը:

Ցուցահանդեսի ավարտին չորս լավագույն նկարների հեղինակները մրցանակների արժանացան:

Լիլիթ Շաբոյան