2013 թվականին Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով նորոգվել է Լուսավորիչ-Մաշտոց ստորգետնյա հետիոտնային անցումը։ Այս նպատակով համայնքային բյուջեից 19 միլիոն դրամ էր հատկացվել և Երևանի քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են հատակի բետոնե և բազալտե սալիկները, բարեկարգվում է առաստաղը, անցումի ջրամեկուսացման խնդիրը լուծելու նպատակով, տեղադրվելու են անձրևորսիչ նոր ցանցեր, իրականացվելու են ջրընդունիչ …

