ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, ՀՀ բնապահպանության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը «Երևանի կանաչ լուսավորության շաբաթ» տեղեկատվական արշավի մեկնարկին հանդես եկան ճեպազրույցով: «Մենք քաղաքապետարանի հետ արդեն մոտ 4 տարի աշխատում ենք Երևանի փողոցների էներգաարդյունավետ լուսադիոդային տեխնիկաների ներմուծման առումով: Դուք արդյունքը կարող եք տեսնել Մաշտոցի, Իսակովի, Արշակունյաց պողոտաներում: Այսօրվա մեր արշավն ուղղված է մեր բնակչությանը՝ …

