Թուրքիան Սիրիայի տարածքում 2-րդ դիտորդական կետն է ստեղծում

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հոկտեմբերի 13-ին Սիրիայի Իդլիբ նահանգ ներխուժած Թուրքիայի զինված ուժերը  պատրաստվում են երկրորդ դիտորդական կետը հիմնել. տեղեկացրել է ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Vatan» լրատվական կայքի՝ այդ նպատակով Թուրքիայի զինուժը Իդլիբին հարակից Հալեպ նահանգի հյուսիսարևմտյան Քաֆր Բասսին գյուղում ուսումնասիրություններ է կատարել։

Թուրքական աղբյուրը, հղում անելով Սիրիայի քրդական ուժերի աղբյուրներին, նշում է, որ Թուրքիայի զինված ուժերին (TSK) պատկանող ուղղաթիռները թռիչքներ են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին նահանգի Միննագ և Մարանազ շրջանների վրայով, որի ընթացքում տեղի բնակչությանը հազարավոր թռուցիկներ են բաժանվել՝ իրազեկելով առաջիկայում սպասվող Աֆրինի օպերացիայի մասին։

Թուրքական կողմը նաև ուսումնասիրություններ է կատարել Աֆրինի մոտ գտնվող Շեյխ Աքիլ լեռան հատվածում։

Հիշեցնենք, որ Աստանայում ձեռք բերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը: Ըստ այդ համաձայնության՝ թուրք զինվորները 6 ամսվա ընթացքում Իդլիբի 14 տարբեր կետերում համապատասխան ծառայություն են իրականացնելու։