ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձը Պաշտպանին հասցեագրած դիմումով տեղեկացրել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խախտել է տեղեկություն ստանալու իր իրավունքը: Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։ Անձը երկրում հավատարմագրված և գործող բոլոր օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցչությունների, մասնավորապես՝ դրանց իրավաբանական հասցեների, ինչպես նաև ղեկավարների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել էԱրտաքին գործերի նախարարություն: Ի պատասխան տեղեկացվել է, որ հետաքրքրող …

