62 միլիոն դրամ՝ Հայաստանի ազգային բրենդի չօգտագործված լոգոտիպի համար

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

400 հազար դոլար արժեցած Հայաստանի ազգային բրենդի լոգոտիպը մինչ օրս չի օգտագործվում, ընդ որում, ինչպես հիմնադրամից տեղեկացրել էին Tert.am-ին, ծրագրի համար պետական միջոցներից ծախսվել է 62 միլիոն դրամ։ 2014-ին ՀՀ կառավարությունում էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջև ստորագրվեց բրենդի մշակման ուղղված նվիրաբերության հուշագիր։ Այնուհետև հիմնադրամի և ամերիկյան GK Brand ընկերության միջև կնքվեց Ազգային բրենդի ստեղծման մասին պայմանագիր:

Բրենդի լոգոտիպը պետք է պատրաստ լիներ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։ Այն, սակայն, արժանացավ բազմաթիվ քննադատությունների և չօգտագործվեց։ 2016-ին GK Brand ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալաջյանը ներկայացրեց իրենց հեղինակած լոգոյի տարբերակը։ Դրանից հետո լոգոտիպի շուրջ քննադատությունների է՛լ ավելի մեծ ալիք բարձրացավ։ Լոգոտիպի մշակումն արժեր 400 հազար դոլար, այնինչ, շատերի կարծիքով այն ո՛չ իմաստային, ո՛չ ձևի առումով աչքի չէր ընկնում։

Փաստորեն, Հայաստանի զարգացման հիմնադրամը, որը 3 տարի է՝ շարունակում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեությունը, չի կատարել 2014-ին ստորագրված և իրեն փոխանցված պայմանագրի կետերը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը Factor.am-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ հիմնադրամի և GK Brand ընկերության միջև կնքված պայմանագրով նախատեսված է աշխատանքների կատարման երեք փուլ․ «Համաձայն պայմանագրի՝ GK Brand ընկերության կողմից արդեն իսկ կատարվել են առաջին երկու փուլերի աշխատանքները՝ այդ թվում՝ տեղեկատվության հավաքում, հաշվետվության պատրաստում և ազգային բրենդի մի քանի սցենարների մշակում։ Պայմանագրով նախատեսված երրորդ փուլի աշխատանքները՝ ուղղված բրենդի և դրա խթանման ռազմավարության մշակմանը, ընթացքի մեջ են»։

 

Աննա Բաբաջանյան