ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 4-ը «Արևը բոլորինն է» խորագրրի ներքո կանցկացվի «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական 17-րդ հանրապետական փառատոնը: Փառատոնին մասնակցում է 40 թատերախումբ՝ 42 ներկայացումով: Այս տարի փառատոնին կմիանան 12 թատերախմբեր՝ Գեղարքունիքի (4), Լոռու (2), Արմավիրի (2), Արարատի (2), Տավուշի (1) մարզերից և Երևանից …

