Ուսանողները ԱԺ-ի դիմաց են, պահանջում են հանդիպում Վիգեն Սարգսյանի հետ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի դիմաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մի շարք ուսանողներ բողոքի ակիցա են անցկացնում՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ:

«Մեր խնդիրն այժմ այն է, որ հասարակության շատ լուրջ խմբեր չգիտեն օրենքի բովանդակությունը: Տարկետման ինստիտուտը վերացնելու հետ կապված մեծ լուսաբանում չի եղել: Սկզբնական շրջանում դասախոսները միայն դեմ էին, սակայն հիմա արդեն 4 դեկան միացել են ստորագրահավաքին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ նշելով, որ իրենց նպատակն այժմ այն է, որ փոփոխությանը դեմ անձանց ձայնը լսելի դառնա:

Ուսանողները, հիշեցնենք, ընդդիմանում են Պաշտպանության նախարարության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծում նախատեսված  փոփոխություններին, որոնցից մեկը վերաբերում է տարկետման իրավունքի վերացմանը:

Ազգային ժողովից ուսանողների հետ հանդիպեցին ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորներ՝ Գևորգ Գորգիսյանն ու Արարատ Միրզոյանը:

Գևորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իրենց լծակները կօգտագործեն և ուսանողների մտահոգությունը կփոխանցեն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

 

Մանրամասները՝ տեսանյութում