«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանը նախանձելի աշխատասիրություն և ավյուն է ցուցաբերում: Այն ժամանակ, երբ երկրի առաջին դեմքերը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը արտերկրում իր հանգիստն էր վայելում, Կարեն Կարապետյանը ամենախիտ գրաֆիկով աշխատում էր. կառավարության նիստեր, առանձին խորհրդակցություններ, օտարերկրյա պատվիրակությունների ընդունելություններ, մարզային այցեր և այլն: Ի վերջո, վարչապետն էլ մեկնեց կարճատև հանգստի, որն ի տարբերություն …

